Լճաշենում այրվել է խոտածածկ տարածք և անասնագոմի տանիք

21:45, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 14։51-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք և անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 22-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և մոտ 300 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։40-ին։

 


© 2009 ARMENPRESS.am