Հրդեհը զգալի վնաս է պատճառել Վանաձորում

22:00, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 16:42-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Շիրակի խճուղու 46 հասցեի մոտակայքում այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք, 4 պտղատու ծառ, մոտ 30 տնկի, 10 մեղվի փեթակ, տնակը՝ ամբողջությամբ (մոտ 18 քմ) և անասնագոմի տանիքը՝ մասնակի (մոտ 70 քմ):


© 2009 ARMENPRESS.am