Բակո Սահակյանը խորհրդակցություններ է անցկացրել նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների թեմայով

19:52, 13 Սեպտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարն արժեւորել է քաղաքական ուժերի եւ հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով  ներքաղաքական կայունության գրավականներից մեկը:

 


© 2009 ARMENPRESS.am