ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին (փոփոխված)

18:48, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայտնի հայագետ պատմաբանի հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը: Քննարկվեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նպատակներին, թեմատիկ ուղղություններին և սպասվող արդյունքներին վերաբերող հարցեր:

Հայտնի հայագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Երուսաղեմում թանգարան հիմնելու իր ծրագրերը, անդրադարձավ Սուրբ Երկրում հայոց ներկայության պատմական արմատներին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաստատմանը եւ ուխտագնացությանը դեպի Տերունական վայրեր»:


© 2009 ARMENPRESS.am