Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումները կվերսկսի ձմռանից ոչ շուտ

17:57, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել Է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող Է թույլ տալ ձմռանից ոչ շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իհարկե, մենք, թուրքական լոլիկը թույլատրելով ռուսական շուկա, նախեւառաջ պետք Է հոգ տանենք ռուս ապրանքարտադրողի մասին, եւ այստեղ մենք մոնիթորինգի ենք ենթարկելու շուկան: Եվ եթե թուրքական լոլիկ ենք ներկրելու, ապա միջսեզոնային շրջանում՝ ձմռանը, վաղ գարնանը, երբ մենք սեփական լոլիկ չունենք»,-ասել Է Տկաչովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Սեպտեմբերի 11-ին «Կորմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ջերմոցային բանջարեղենի խոշոր արտադրողի կառավարչին եւ ճյուղային միավորման մի քանի ներկայացուցիների, հայտնել Էր, որ Թուրքիայից լոլիկի ներմուծումը Ռուսաստան, որն արգելվել Էր 2016 թվականից, կարող Է վերսկսվել հոկտեմբերին. մատակարարումները կարող են կրել փորձնական բնույթ եւ տեւել մինչեւ 2018 թվականի գարուն, այդ ժամկետում դրա ծավալը կկազմի մինչեւ 300 հազար տոննա: «Գյուղատնտեսության նախարարությունը եւ «Ռոսսելխոզնադզորը» քննարկում են Թուրքիայից լոլիկի ներմուծումը մասնակիորեն վերսկսելու հնարավորությունը: (…) Մատակարարումները պետք Է սկսվեն 2017 թվականի հոկտեմբերին՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից լիազորագրված թուրքական մի քանի ձեռնարկությունների կողմից, առաջին փուլում թուրքական լոլիկի ներմուծումը պլանավորվում Է թույլատրել մինչեւ 2018 թվականի ապրիլ – մայիս»,- մեջբերել Է հրատարակությունն իր աղբյուրների խոսքը:

Սեպտեմբերի 14-ին Թուրքիայում պետք Է տեղի ունենա գյուղատնտեսության գծով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստը, որտեղ պլանավորվում Է քննարկել հարցերի ողջ սպեկտրը, այդ թվում՝ լոլիկի թեման, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում:


© 2009 ARMENPRESS.am