Philip Morris-ը 1 մլրդ դոլար կհատկացնի ծխելու դեմ պայքարելու համար

17:55, 13 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխախոտի Philip Morris International ամերիկյան արտադրողը հայտնել Է հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին, որի նպատակը դառնալու Է ծխելու դեմ պայքարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, այն 2018 թվականից սկսած 12 տարվա ընթացքում տարեկան 80 մլն դոլար կհատկացնի հիմնադրամի գործունեության համար, այսինքն՝ միագումար ներդրումները կկազմեն 1 մլրդ դոլար: Հիմնադրամը կգլխավոր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախկին աշխատակից Դերեք Յոն:

Կազմակերպությունը կանվանվի Հիմնադրամ հանուն աշխարհի, որտեղ չեն ծխում (Foundation for a Smoke-Free World) եւ կֆինանսավորի հետազոտությունները, կգնահատի ավանդական սիգարետների այլընտրանքները, կհետեւի ծխելու դեմ պայքարի առաջընթացին ու կզբաղվի այն միջոցների որոնմամբ, որոնք ծխախոտ արտադրողներին նախապատրաստեն իրենց արտադրանքի պահանջարկի կրճատմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am