Լոնդոնը լրացուցիչ 33 մլն դոլար կհատկացնի «Իրմա»-ից տուժած շրջաններին օգնելու համար

16:37, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ (33 մլն դոլար) կհատկացնի Կարիբյան տարածաշրջանի բրիտանական այն շրջաններին, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 10-ին հայտարարել Է բրիտանական խորհրդարանում:

«Այսօր ես հայտարարում եմ վերականգնմանն ուղղված ջանքերին աջակցելու համար լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ հատկացնելու մասին՝ ի լրումն այն 32 միլիոնի (42,5 մլն դոլար), որոնց մասին ես հայտարարել Էի անցած շաբաթ»,- ասել Է կառավարության ղեկավարը:

Մեյը նաեւ հայտնել Է, որ ներկայում բրիտանական իշխանություններն աղետի վայր են հասցրել արդեն ավելի քան 40 տոննա տարատեսակ բեռներ: Վարչապետի խոսքով՝ տուժած շրջանների բնակիչներին արդեն օգնություն են ցուցաբերում ավելի քան հազար բրիտանացի զինծառայողներ, եւս 200 զինվոր ու սպա առաջիկա երկու օրերին այնտեղ կժամանեն 60-ից ավելի ոստիկանների հետ միասին:

Վեսթ-Հնդկաստանում Մեծ Բրիտանիային են պատկանում մի ամբողջ խումբ անդրծովյան տարածքներ՝ Բրիտանական Վիրջինյան կղզիները, Անգիլիան, Թյորքսը եւ Քայքոսը, Քայման կղզիները, Մոնթսերատը եւ Կարիբյան տարածաշրջանից հյուսիս ընկած Բերմուդյան կղզիները: «Իրմա» փոթորկի հետեւանքով առավել մեծ ավերածությունների են ենթարկվել առաջին երեք տարածքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am