Լիբիայի ազգային բանակը վերահսկում Է երկրի տարածքի 90 տոկոսը
16:33, 13 Սեպտեմբեր, 2017«Մենք Բենգազիում ճնշեցինք ահաբեկիչներին: Ներկայում մայրաքաղաք Տրիպոլիի մատույցներում ենք: Այժմ Լիբիայի տարածքի 90 տոկոսը գտնվում Է զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասել Է ալ Միսմարին՝ սեպտեմբերի 13-ին ելույթ ունենալով Մոսկվայում: Նրա խոսքով՝ բանակի վրահսկողության ներքո չեն գտնվում Միսրաթայի օկրուգը եւ Տրիպոլին:
Նա ընդգծել Է, որ «ներկայում լիբիական բանակի թվակազմը գերազանցում Է 63 հազարը», «լիբիական բանակը մոտավորապես 98 տոկոսով զինված Է ռուսական սպառազինություններով»:
Բացի այդ, գեներալի խոսքով, Լիբիայի ազգային բանակը վերահսկում Է նավթի բոլոր հանքավայրերը եւ երկրում նավթի արտահանման կետերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2009 ARMENPRESS.am