Վերջին մեկ տարում Հայաստանում հարկային ու մաքսային եկամուտներն ավելացել են 6,6 տոկսով

16:20, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի սեպտեմբերի մեկից մինչ 2017-ի օգոստոսի 31-ը հարկային և մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) կազմել են 1 տրիլիոն 139 մլրդ 451.1 մլն դրամ, ինչը 6.6 տոկոսով կամ 70 մլրդ 867.1 մլն. դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ:

Հարկային և մաքսային եկամուտները առանց ԱԱՀ վերադարձի կազմել են 1 տրւիլիոն 82 մլրդ 122.6 մլն. դրամ, ինչը 6.2 տոկսով կամ 62 մլրդ 947.0 մլն. դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը: Գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն. դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1- ին կազմելով 265,484.7 մլն. դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750 մլն. դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով:

Հարկային ու մաքսային ոլորտում գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ. դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ. դրամի չափով: Հաշվետու ժամանակահատվածում 47.8 տոկսով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների թվաքանակը: Գործարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնը:

Ներդրվել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի տրամադրման համակարգը: Ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում: Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերի վճարումից (ներկայումս 1380 ինքնազբաղված):

Գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը: 2017 հունվարի 1-ից ապահովվել է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունն առանց որևէ վճարի: Լուծարվել են թվով 20 տարածքային հարկային տեսչությունները՝ դրանց փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, կրճատվել են մաքսատների թվաքանակը՝ 9-ից դառնալով 5:

Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում: Հարկային եկամուտների վճարման մեկ միասնական հաշվի ներդրման ապահովում: Կամերալ ուսումնասիրությունների իրականացման ավտոմատ համակարգի գործարկում: Մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատում:


© 2009 ARMENPRESS.am