Ռումինիայի ծովափնյա անվտանգության աշխատակիցները Սև ծովում շուրջ 150 միգրանտ է փրկել

13:40, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի ծովափնյա անվտանգության ծառայությունը Սև ծովում իրանցի և իրաքցի 153 փախստականի է փրկել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է BalkanInsight-ը:

Ռումինիայի ծովափնյա պահակազորի հրամանատարի տեղակալ Լավրենտիու Քրիստիանը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ փրկարարական գործողությունը բավականին բարդ ընթացք է ունեցել` տևելով շուրջ 15 ժամ, և այն, որ փրկվածներից 56-ը երեխաներ են:

Ավելի վաղ, Ռումինիայի ծովափնյա պահակազորը կարողացել էր փրկել շուրջ 220 փախստականի:

Թուրքիայից Սև ծովով Ռումինիա հասնել փորձող փախստականների թիվը գնալով աճում է. Արևմտյան Եվրոպա մուտք գործել ցանկացող միգրանտների համար Սև ծովը վերածվել է մի նոր ճանապարհի:  


© 2009 ARMENPRESS.am