Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը  

12:42, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 20-23-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Թիմի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ)։


© 2009 ARMENPRESS.am