ՀՀ Նախագահի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը դեսպան է նշանակվել Ուրուգվայում, Չիլիում և Պերուում

11:27, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես): 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am