Թբիլիսիում բանկի վրա հարձակումն ավարտվել է ինքնասպանությամբ
11:11, 13 Սեպտեմբեր, 2017«Տագնապի կոճակը գործի դրվելուց հետո ոստիկանությունը դեպքի վայր Է ժամանել մեկուկես րոպեի ընթացքում եւ մտել բանկ: Երբ հարձակվողին խնդրել են հանձնվել, նա ինքնասպան Է եղել»,- ասել Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:
Մի քանի ժամ առաջ նույն այդ փողոցում կատարվել Էր մեկ այլ բանկի՝ TBC-ի մասնաճյուղի կողոպտման փորձ: Հարձակվողին հաջողվել Է փախչել: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ձեռնպահ Է մնում այս երկու միջադեպերի միջեւ հնարավոր կապի մասին խոսելուց:
© 2009 ARMENPRESS.am