C-400 համակարգերի մատակարարման ռուս-թուրքական պարտավորագրի գումարը կազմել Է ավելի քան 2 մլրդ դոլար
10:13, 13 Սեպտեմբեր, 2017Հրատարակությունը գրում Է, որ թուրքական կողմը կստանա չորս դիվիզիոն C-400: Նշվում Է, որ դա ամենախոշոր պարտավորագիրն Է, որը երբեւԷ կնքվել Է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջեւ: «Կորմերսանտ»-ի տեղեկություններով՝ C-400-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո մնացել են մի քանի բաց հարցեր: «Նախ, «ՌոսօբորոնԷքսպորտի» կողմից ստորագրված պարտավորագրում թուրքական կողմը չի հիշատակում զենքի գնման համար վարկի տրամադրումը, այս ասպեկտը հարկ կլինի առաձին քննարկել: Երկրորդ, Թուրքիան մտադիր Է C-400 համակարգերի արտադրություն կազմակարպել իր տարածքում:
Դրան դեմ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք աննպատակահարմար են համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին տեխնոլոգիաների հանձնման հնարավորությունը, նշել Է թերթը:
© 2009 ARMENPRESS.am