ԱՄՆ-ում եւ կարիբյան երկրներում «Իրմա»-ի զոհերի թիվը հասել Է 55-ի. Associated Press

09:54, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում եւ Կարիբյան ավազանի երկրներում «Իրմա» փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել Է առնվազն 55-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նրա տվյալներով՝ մահերից առնվազն 18-ը բաժին Է ընկնում Միացյալ Նահանգներին. 12 մարդ զոհվել Է Ֆլորիդայում, չորսը՝ Հարավային Կարոլինայում, եւս երկուսը՝ Ջորջիայում: Դրա հետ մեկտեղ Կարիբյան ավազանի երկրներում զոհերի ընդհանուր թիվը հասնում Է առնվազն 37-ի: Զոհվածների թիվը կարող Է աճել:

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող Է հասնել 290 միլիարդ դոլարի, ինչի մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով AccuWeather խորհրդատվական ընկերության նախագահ Ջոել Մայերսին:

Փորձագետը կորուստների գումարում ներառել Է այն վնասը, որը կրել Է գործարարությունը, գործազրկության աճի հետ կապված կորուստները, ենթակառուցվածքի վնասումները, բերքի կորուստը, մասնավոր սեփականության վնասը եւ վառելանյութի ավելացած ծախսերը: Փորձագետի կարծիքով՝ տարերային աղետների հասցրած վնասն ԱՄՆ-ի տնտեսության վրա կազդի ընդհուպ մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am