ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ուղիղ

10:00, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ նիստում քննարկված հարցերին:

Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի քննարկումն անավարտ է մնացել սեպտեմբերի 12-ի նիստում:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:


© 2009 ARMENPRESS.am