Լավրովը եւ Խաչատուրովը հանդիպում են անցկացնում Մոսկվայում
17:28, 12 Սեպտեմբեր, 2017«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կարծիքներ փոխանակել ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության զարգացման շուրջ: Գլխավոր քարտուղարն ու նրա թիմն ամբողջ քարտուղարության շատ համակարգված աշխատանք են կատարում պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների հիման վրա»,-ասել Է Լավրովը:
Նրա խոսքով՝ Խաչատուրովն այդ պաշտոնում Է գտնվում գրեթե կես տարի: «Արդեն հիմքեր կան՝ լսելու ձեր գնահատականները, մեզ դա շատ օգտակար կլինի»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:
Իր հերթին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ կարճ ներկայացնելու Է այն, ինչ հասցրել Է անել:
ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
© 2009 ARMENPRESS.am