Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

14:26, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Ռուսաստան՝ Սոչի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Mehr News Agency-ն:

Հաղորդվում է, որ Զարիֆի կողմից ղեկավարվող պատվիրակության՝ վաղն առավոտյան Ռուսաստանի Սոչի քաղաք կատարելիք այցի շրջանակներում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am