Ահաբեկիչները փորձել են պայթեցնել Թուրքմենստանից Բաքու ուղևորվող լաստանավը

12:42, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչություն են կանխել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Թուրքմենստանի երկու քաղաքացի փորձել են պայթեցնել «Բախտիյար» լաստանավը, որը բեռնափոխադրումներ է իրականացնում Թուրքմենբաշիից Բաքու և հակառակը:

Թուրքմենստանի քաղաքացիները եղբայրներ են եղել, պայթյունը պլանավորված է եղել իրականացնել լաստանավի ընթացքի ժամանակ Թուրքմենստանի ափամերձ շրջանում:

Պայթյունի կանխման օրը լաստանավում եղել են 170 ուղևոր, տասնյակ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ:

 Ահաբեկչության կազմակերպման մասին Թուրքմենստանի հատուկ ծառայությունները իմացել են նախապես:

 


© 2009 ARMENPRESS.am