Ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը. կան վիրավորներ

10:41, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհի 21-րդ կմ-ի հատվածում «ՎԱԶ 21014» մակնիշի 14 DU 014 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել լիճը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Վարորդն ու ուղևոր՝ 2002 թ. ծնված Մ. Պ.-ը հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճից և փակել գազի բալոնի փականը:

© 2009 ARMENPRESS.am