Քուփերթինոյում կկայանա iPhone-ի վերջին մոդելների շնորհանդեսը
10:35, 12 Սեպտեմբեր, 2017Միջոցառումը, որը կսկսվի ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին), առաջին անգամ տեղի կունենա շնորհանդեսների դահլիճում, որն անվանակոչվել Է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի (1955 – 2011) պատվին: Այն գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆռնիայի նահանգ) վերջերս բացված Apple Park կամպուսի տարածքում:
Ընթացիկ տարում Apple-ը նշում Է առաջին iPhone-ի վաճառահանման պահի 10 տարին, եւ ամերիկացի մասնագետների մեծ մասը, որոնք գրում են բարձր տեխնոլոգիաների աշխարհի մասին, համակարծիք են, որ կորպորացիան անակնկալ Է պատրաստում հոբելյանի առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am