Բացահայտվել է Ոսկետափ գյուղում կատարված սպանությունը

16:52, 11 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում սեպտեմբերի 11-ին ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանություն Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարգիս Թ.-ին սպանել են իր տան բակում:
Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ գործողություններով պարզվեց, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Վարազդատ Շահգալդյանը Սարգիս Թ.-ի տան բակում վիճաբանել է վերջինիս հետ և բահով ու եղանով հարվածներ հասցրել նրա գլխին՝ պատճառելով մահ:
Հանցագործության գործիքներն առգրավվեցին:
Վարազդատ Շահգալդյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Որոնողական գործողություններին զուգահեռ բացատրական աշխատանքներ տարվեցին նրա հարազատների և մտերիմների շրջանում, ինչը տվեց դրական արդյունք:
Նախաքննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am