Գյումրիում ծեծկռտուքի առնչությամբ հետաքննություն է սկսվել

15:20, 11 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքում սեպտեմբերի 10-ին ծեծկռտուք է տեղի ունեցել 4 անձանց միջեւ: «Արմենպրես»-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ դեպքին ականատես են եղել ոստիկանության ծառայողները: Դեպքի առնչությամբ  հետաքննություն է կատարվում:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` վիճաբանության մասնակիցները Գյումրիում տեղակայված համար 102 ռուսական ռազմաբազայի ծառայողներ են:

 


© 2009 ARMENPRESS.am