Երևանում կայացավ լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը

14:08, 11 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանը մասնակցել են Հայաստանի (2 թիմ), Ռուսաստանի Դաշնության (6 թիմ), Ուկրաինայի (2 թիմ), Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Լիտվայի և Վրաստանի թիմերը: 

Եզրափակիչ խաղում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը հաղթել է նույն երկիրը ներկայացնող Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգին: 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը 9-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգի արդյունքն է, որը մեր տղաներին հնարավորություն է տվել կուտակել օլիմպիական վարկանիշային միավորներ՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

 Նշենք, որ մեր թիմը լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությանը մասնակցում է 2-րդ անգամ: 


© 2009 ARMENPRESS.am