Արա Զոհրաբյանը վերընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

11:38, 11 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փաստաբանական պալատում սեպտեմբերի 9-ին տեղի են ունեցել ՓՊ-ի նախագահի ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաստաբանական պալատի նախագահի միակ թեկնածուն եղել է գործող նախագահ Արա Զոհրաբյանը:   

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը՝ քվեաթերթիկներ ստացած ընդհանուրը 1087 փաստաբանների 1002 «կողմ» ձայներով (92.1%): Գրանցվել են 69 «դեմ» և 14 անվավեր քվեաթերթիկ։


© 2009 ARMENPRESS.am