Հավանայում շարունակվում Է «Իրմա» փոթորկի առաջացրած ջրհեղեղը
10:05, 11 Սեպտեմբեր, 2017Որոշ շրջաններում, օրինակ՝ կենտրոնական Վեդադոյում, մարդիկ շարժվում են մինչեւ գոտկատեղերը կամ նույնսիկ մինչեւ կրծքները հասնող ջրի միջով: Փողոցներում լողում են ավտոմոբիլներ, կահույք, տանիքածածկի բեկորներ: Հավանացիներից ոմանք քաղաքում տեղաշարժվում են ինքնաշեն մակույկներով: Քաղաքի մեծ մասն արդեն մեկ օրից ավելի Է, ինչ հոսանքազրկված Է: Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կարգադրել Է բոլոր ուժերը գործի դնել Էլեկտրահաղորդման կտրված գծերի վերականգնման համար:
Տարերքը շատ լուրջ վնաս Է հասցրել կղզի-պետությանը, որի գումարը դեռ պետք Է հաշվեն: Բայց այն միջոցների շնորհիվ, որոնք երկրում ձեռնարկվել են մինչեւ փոթորկի գալը, նախնական տվյալներով՝ զոհերից հաջողվել Է խուսափել: «Իրմայի» մոտենալու պատճառով Կուբայում ընդհանուր առմամբ տարահանվել Էր ավելի քան մեկ միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP© 2009 ARMENPRESS.am