Եգիպտոսում տասնմեկ ահաբեկչի կարող են մահապատժի ենթարկել

16:23, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի՝ ահաբեկչության հարցերով զբաղվող դատարանը երկրի գերագույն մուֆթիի հաստատմանն է ներկայացրել 11 դատապարտյալի մահապատժի մասին որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում են եգիպտական լրատվամիջոցները:

Ակնկալվում է, որ մեղադրյալների վերջնական դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին:

Նշված անձինք մեղադրվում են անօրինական խմբավորում հիմնելու, ահաբեկչություններ ծրագրելու և խաղաղ բնակիչների, ոստիկանների ու զինվորականների սպանելու մեջ: Խմբավորմանն է վերագրվում ոստիկանների վրա իրականացված մի շարք հարձակումներ:


© 2009 ARMENPRESS.am