Cadilac-ը մինչև տարվա վերջ կներկայացնի ավտոմատ կառավարմամբ նոր սեդանը

13:29, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Cadilac ավտոարտադրող ընկերությունը մինչև ընթացիկ տարվա վերջ կներկայացնի կիսաավտոմատ կառավարմամբ նոր սեդանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The New York Times-ը: CT 6 բազային մոդելը հագեցած կլինի կառավարման Supercruise համակարգով, ինչը վարորդին թույլ կտա երկար ավտոմայրուղիներին մեքենան կառավարել առանց ղեկին դիպչելու:

Մեքենան վարելու ընթացքում վարորդը միայն պետք է չկորցնի ուշադրությունը և հետևի մայրուղուն: Մեքենայի ներսում տեղադրված հայելու վրա ամրացված կլինի տեսախցիկ, որը կհետևի վարորդի հայացքին և ազդանշան կտա, եթե նա երկար ժամանակ ճանապարհին չի  հետևում:

Նշվում է, որ Cadilac ընկերության նոր մեքենան պետք է մրցակցի Tesla-ի հետ, որը ներդրել է Autopilot համակարգը, սակայն այդ դեպքում պահանջվում է, որպեսզի վարորդի ձեռքերը միշտ ղեկին լինեն:


© 2009 ARMENPRESS.am