ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում կմրցեն Նադալ-Անդերսոն զույգը

11:56, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարի՝ ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչ մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում Ռաֆայել Նադալը գերազանցեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին 4:6, 6:0, 6:3, 6:2 հաշվով: Տղամարդկանց մյուս զույգում Քևին Անդերսոնը գերազանցեց Պաբլո Բուստային:

Եզրափակչում, որը կկայանա սեպտեմբերի 10-ին, կմրցեն Նադալ-Անդերսոն զույգը:  


© 2009 ARMENPRESS.am