Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել

11:44, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ուժեղ երկրաշարժի հետևանքով գրանցված մի քանի տասնյակ զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եռօրյա սուգը սկսվել է սեպտեմբերի 8-ից:

Մեքսիկայում գրանցված երկրաշարժն ունեցել է 8,2 մագնիտուդ ուժգնություն: Նախագահն ասել է, որ ցնցումները եղել են ամենաուժեղը վերջին 100 տարվա ընթացքում:

Տարբեր տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:


© 2009 ARMENPRESS.am