Արոնյանի հաջորդ մրցակիցը Մատլակովն է

11:21, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Մաքսիմ Մատլակովը: Երրորդ տուրի դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 9-ին:

Երրորդ փուլ են դուրս եկել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Պյոտոր Սվիդլերը, Մաքսիմ Լագրավը,Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Կրամնիկը, Վասիլի Իվանչուկը, Անիշ Գիրին և մի շարք այլ գրոսմայստերներ:


© 2009 ARMENPRESS.am