Բուրջանաձեն ցուցմունքներ Է տվել Սահակաշվիլիի դեմ
12:37, 8 Սեպտեմբեր, 2017Բուրջանաձեին Թբիլիսիի քաղաքային դատարանում հարցաքննել են որպես վկա: Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված «բռնության կամ զենքի կիրառմամբ պաշտոնեական լիազորությունների վերազանցում» եւ «մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու կազմակերպում» հոդվածներով, ինչը պատժվում Է 7-ից մինչեւ 9 տարի ժամկետով ազատազրկմամբ:
«Ես Վալերի Գելաշվիլիի հետ հանդիպեցի այն բանց անմիջապես հետո, երբ պատահեց այդ փաստը, եւ երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց. միանգամայն պարզ Էր, որ նրան չԷին ծեծել սովորական իրավիճակում, եւ որ դա հատուկ գործողություն Է եղել: Ես այդ մասին զրույց ունեցա նաեւ Սահակաշվիլիի հետ, որը չհերքեց դա: Նա չասաց, թե ինքն Է հանձնարարություններ տվել, բայց ինքը տեղյակ Է եղել եւ նույնիսկ հանդիպական հարց տվեց ինձ. «Մի՞թե, պետք չԷր նրան ծեծել»: Սահակաշվիլին տեղյակ Էր, եւ առանց Սահակաշվիլիի ոչ ոք չԷր ծեծի պատգամավորին»,- լրագրողներին ասել Է Բուրջանաձեն:
2016 թվականի սեպտեմբերին Գելաշվիլիի գործով 6 տարի 9 ամսվա ազատազրկման Է դատապարտվել Վրաստանի ներքին գործերի նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին:
© 2009 ARMENPRESS.am