Գյումրին հերթական անգամ կնշի քաղաքի օրը
10:37, 8 Սեպտեմբեր, 2017Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս միջոցառումների շրջանակներում կանցկացվեն Հացի ու Արհեստների փառատոններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը՝ հավելելով, որ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում, կհնչեն ռոք երաժշտություն, պարային համերգներ, իսկ երեկոյան միջոցառումները կեզրափակվեն Գյումրու կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով ու հրավառությամբ: «Այս նպատակի համար նախատեսվել է 8 մլն դրամ, որը կներկայացվի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը»,- նշեց Ռուբեն Սանոյանը:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am