«Իրմա» փոթորկից ավելի քան մեկ միլիոն մարդ Է տուժել. Կարմիր խաչ
10:05, 8 Սեպտեմբեր, 2017Կազմակերպության տվյալներով՝ հուժկու փոթորիկը Բարբադոսում ավերել Է գրեթե բոլոր շենքերը եւ առանց Էլեկտրականության թողել Պուերտո Ռիկոյի բնակիչներին, ինչպես նաեւ զգալի ավերածություններ Է գործել Բրիտանական Վիրգինյան կղզիներում, Սեն Մարտեն, Սեն Բարտելեմի եւ Սենտ Քիտս եւ Նեւիս կղզիներում: Վերջին տվյալներով՝ փոթորիկը 10 մարդու կյանք Է խլել:
Կարմիր խաչը շուրջ 600 հազար շվեյցարական ֆրանկ Է տրամադրել բնակչությանն օպերատիվ օգնություն ցույց տալու համար, որը կարող Է տուժել փոթորկից: Ներկայում փոթորիկը շարժվում Է Հաիթիի կողմը: Այնուհետեւ դրա ճանապարհին կլինի Կուբան, իսկ հանգստյան օրերին այն կմոլեգնի ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում:
Լուսանկարը` AP© 2009 ARMENPRESS.am