Ախուրյանի ջրամբարի մասով ՀՀ ոստիկանությունում նյութեր կնախապատրաստվեն

17:23, 7 Սեպտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախուրյանի ջրամբարի մասով մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նյութեր կնախապատրաստվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակ մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Իմ հանձնարարությամբ բոլոր հրապարակումներն ուղարկվել են բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերը նախապատրաստվում են բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Ջրամբարից ոռոգման նպատակով ջրի մեծ ծավալի ջրթողի, ինչպես նաև աղտոտվածության հետևանքով թթվածնային քաղցի պատճառով ջրամբարում մեծ քանակությամբ ձկներ են սատկել: Ջրի մակարդակի շեշտակի իջեցումը ձկների մասսայական ոչնչացման պատճառ է դարձել: Ջրամբարը, որը կառուցվել է 1963 թվականին ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա բացառապես ոռոգման նպատակով կառուցված ջրամբար է: Ջրամբարը տնօրինվում է հավասար պայմաններով՝ Հայաստանի ու Թուրքիայի կողմից՝ 50-50 տարբերակով:

© 2009 ARMENPRESS.am