Արցախի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

16:40, 7 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:


© 2009 ARMENPRESS.am