Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

15:30, 7 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: 6 մարզիկների թվում է նաև հայաստանցի աշխարհի չեմպիոնը:

Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջորդան Բարոուզը, աշխարհի չեմպիոն Մելոնին Նումոնվինը, կանանցից՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Յանան Սունը, Օդունայո Ադեկուրոն և Սոֆիա Մատսոնը:


© 2009 ARMENPRESS.am