Անտիգուա եւ Բարբուդայում «Իրմա»-ից վնասը գնահատել են երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով

10:45, 7 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրմա» փոթորիկը Անտիգուա եւ Բարբուդայում համատարած ավերածությունների Է հանգեցրել Բարբուդա կղզում, տարերքից վնասը կազմել Է 150 միլիոն դոլար (1,45 միլիարդ դոլար տարեկան համախառն ներքին արդյունքի դեպքում): Այս մասին 100 հազարից պակաս բնակչությամբ կղզի-պետության վարչապետ Գաստոն Բրաունը սեպտեմբերի 6-ին հայտարարել Է Antigua Broadcasting Service կառավարական ռադիոհաղորդումների ծառայության եթերում:

«Ավերածությունները շատ շատ են: Բարբուդա կղզին գործնականում պիտանի չԷ ապրելու համար: Վերականգնումը կտեւի տարիներ»,- պատմել Է կառավարության ղեկավարը: Բրաունը նշել Է, որ 1,5 հազարից փոքր-ինչ ավելի բնակչությամբ կղզում զոհվել Է մեկ մարդ:

ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ «Իրմա»-ն ամենաուժեղն Է այն բոլոր փոթորիկներից, որոնք Ատլանտյան օվկիանոսում երբեւԷ գրանցվել են Կարիբյան ավազանի եւ Մեքսիկական ծոցի սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am