Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հոու Յիֆանի հետ

16:43, 6 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկությունը ոչ-ոքի խաղաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանն էր: Արոնյանը դասական առաջին պարտիայում մրցում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները պարտիայի 20-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը:

Դասական երկրորդ պարտիան կկայանա սեպտեմբերի 7-ին:

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:


© 2009 ARMENPRESS.am