Facebook-ը կսկսի ընկերություններից վարձավճար վերցնել WhatsApp-ի օգտագործման համար

16:01, 6 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook Inc ընկերությունը մտադիր Է ապագայում սկսել վարձավճար վերցնել ընկերություններից WhatsApp-ի հավելվածների նոր գործառույթների օգտագործման համար, որոնք ստեղծվել են հաճախորդների հետ գործարարների շփման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

«Մենք ցանկանում ենք մարդկանց թույլ տալ հաղորդագրություններ ուղարկել ընկերություններին եւ ցանկալի պատասխաններ ստանալ,-հայտարարել Է WhatsApp-ի օպերացիոն տնօրեն Մեթ Այդեման:-Մենք պլանավորում ենք դրա դիմաց ապագայում փող վերցնել ընկերություններից»:

Նորամուծությունը վերաբերելու Է WhatsApp Business հավելվածներին, որոնք ստեղծվել են ոչ մեծ ընկերությունների համար, եւ խոշոր կորպորացիաների համար նախատեսված առանձին գործիքի, որը նրանց թույլ Է տալիս ուղղակիորեն միանալ WhatsApp-ի հիմնական հավելվածին: Ներկայում այդ ծառայությունները թեստավորում են անցնում Բրազիլիայում, Եվրոպայում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում. մասնավորապես, ծառայությունն օգտագործում Է KLM Royal Dutch Airlines հոլանդական ընկերությունը:

Facebook-ը WhatsApp-ի համար 22 մլրդ դոլար Է վճարել 2014 թվականին, բայց մինչ այժմ ոչ մի ցենտ չի վաստակել դրանով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am