Արցախի նախագահը մասնակցել է Ստեփանակերտում մանկապարտեզի շենքի բացման արարողությանը

12:30, 6 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարեւոր դերակատարություն ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրնակիցների ջանքերով եւ հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ մի խորհրդանիշ:

Նախագահը երախտագիտություն է  հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար:


© 2009 ARMENPRESS.am