Մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին. տղամարդը մահացել է

11:55, 6 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական պետական կոմիտե ահազանգ է ստացվել այն մասին, որ մետրոյի գնացքը վրաերթի է ենթարել 1979թ. ծնված տղամարդու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ նախնական տվյալների՝ սեպտեմբերի 6-ին ժամը 00:15-ին մետրոպոլիտենի տարածքում հերթական գիշերային պլանային աշխատանքներն իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը գնացքով վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված տղամարդուն: Վերջինս ևս հանդիսանում է մետրոպոլիտենի աշխատակից:

Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է: Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2009 ARMENPRESS.am