Ջորկաեֆ կրտսերը կանդամագրվի Հայաստանի երիտասարդական հավաքականին

11:44, 6 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: «Հետևել ենք Օհան Ջորկաեֆի խաղերին: Լավ տպավորություն է թողել մեզ վրա և առաջիկայում, եթե փաստաթղթերի հարցերը լուծվեն, կդառնա մեր հավաքականի անդամ»,-ասաց Ոսկանյանը:

Ջորկաեֆ կրտսերը հանդես  է գալիս «Նանտ»-ի երկրորդ թիմում, որը խաղում է Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում: Օհան Ջորկաեֆը ծնվել է 1997 թվականին: Հանդես է եկել «Էվիան» և «Մոնպելյե» ակումբների երկրորդ թիմերում:


© 2009 ARMENPRESS.am