Մահացել Է գերամանացի երաժիշտ Հոլգեր Շուկայը

11:30, 6 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 79 տարեկան հասակում մահացել Է գերամանացի երաժիշտ, Can ռոք խմբի բաս-կիթառահար Հոլգեր Շուկայը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է KՓlner Stadt-Anzeiger-ը:

Արտիստին մեռած են գտել սեպտեմբերի 5-ին Քյոլնի մերձակա Վայլերսվիստ քաղաքի ստուդիայում: Դատաբժշկական փորձագետները պարզում են՝ երբ Է նա մահացել: Շուկայը San-ի հիմնադիրներից մեկն Էր եւ խմբի գաղափարախոսը, խումբ, որն առավել ազդեցիկներից մեկն Էր դարձել քրաութ-ռոք ժանրում: Բաս-կիթառահարը San-ից հեռացավ 1977 թվականին, երկու տարի անց խումբը կազմացրվեց:

Հոլգեր Շուկայի անհատական դիսկադարանը ներառում Է ավելի քան քսան ալբոմ, որոնցից մի քանիսը ձայնագրված են այնպիսի արտիստների մասնակցությամբ, ինչպիսին են՝ Դեւիդ Սիլվիանը, Ջա Ուոբլը եւ Քոննի Պլանկը:

Հունվարին մահացել Էր San-ի մյուս հիմնադիրը՝ Յակի Լիբեցայտը, որը նվագում Էր հարվածային գործիքների վրա:


© 2009 ARMENPRESS.am