Դեր Զորի բնակիչները տոնում են եռամյա շրջափակման ճեղքումը

17:52, 5 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը եւ քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել են ականատեսները:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ սիրիական բանակի մարտիկները եւ դաշնակիցների ուժերը շրջափակումը ճեղքել են Դեր Զորի հարավ-արեւմուտքից եւ քաղաքի պաշտպաններին միացել 137-րդ մեքենայացված բրիգադի զորանոցի շրջանում:
«Քաղաքի փողոցներում մարդիկ սկսել են տոնել հաղթանակը ԻՊ-ի ահաբեկիչների նկատմամբ՝ իրենց երախագիտությունն ու զորակցությունը հայտնելով բանակին»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:
«Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ստեղծված միջանցքով 137-րդ բրիգադի շրջան են ժամանում բանակի զրահատեխնիկա ու լրացուցիչ ստորաբաժանումներ եւ դաշնակցային ուժերի ջոկատներ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն հաղթանակի առթիվ շնորհավորել Է քաղաքի պաշտպանության եւ Դեր Զորի հարեւանությամբ գտնվող ավիաբազայի կայազորի հրամանատարներին եւ շնորհակալություն հայտնել զինծառայողներին արիության ու ավելի քան երեք տարվա ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, չնայած ահաբեկիչների թվային գերակշռությանը:

© 2009 ARMENPRESS.am