Արգելվել Է ԱՄՆ-ի ինքնաթիռների թռիչքը Իրանի օդային տարածությունում. Fars

17:51, 5 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» ռազմաբազայի հրամանատար գեներալ Ամիր Ֆարզադ Էսմայիլին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ավիացիային, այդ թվում՝ քաղաքացիական, արգելված Է մտնել Իրանի օդային տարածություն: Գեներալի խոսքը սեպտեմբերի 5-ին մեջբերել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք կարող աշխարհին գործելակերպի երկակի ստանդարտ ցուցադրել եւ դրա փոխարեն, օրինակ, մենք ասում ենք, որ ԱՄՆ-ը ինքնահավան համաշխարհային տերություն Է, եւ մենք թույլ չենք տա ամերիկյան ինքնաթիռներին, նույնիսկ ուղեւորներ փոխադրելու համար, մտնել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածություն, քանի որ Իրանը դեմ Է ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությանը»,-նշել Է Էսմայիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am