Բյուրականի հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար

14:35, 4 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փրկարակական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից անտառում  հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Ժամը 11:10-ին հայտնաբերվել էր հրդեհի նոր օջախ, իսկ ժամը 12:09-ին դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25  աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

 


© 2009 ARMENPRESS.am