«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը
10:54, 4 Սեպտեմբեր, 2017Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին, արդեն մի քանի ամիս մարտեր են մղվում Ռաքքայի մատույցներում՝ այն շրջափակելու նպատակով:
ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի եւ օդուժի աջակցությամբ հարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին SDF-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս ունեն ԻՊ-ի զինյալներից Ռաքքայի ազատագրումն ավարտել երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am