Անցնող շաբաթ շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ
17:15, 2 Սեպտեմբեր, 2017Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
© 2009 ARMENPRESS.am