Խոսրովի արգելոցում աշխատանքներ են իրականացվում հրդեհի տարածումը կանխելու համար

11:49, 2 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խոսրովի արգելոցում սեպտեմբերի 1-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներն իրականացնելու համար տեղում աշխատում է 40 փրկարար և արգելոցի  15 աշխատակից։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։ 
«Խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է, ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է և, կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի տարածման ռիսկերը կբացառվեն»,- նշեց ՀՀ ԱԻ փոխնախարարը։ 
Նրա խոսքով՝ Խոսրովի արգելոցի առանձնահատկությունը կայանում է իր ռելիեֆի մեջ՝ այն մի փոքր դժվարանցանելի է, բայց նախարարության աշխատակիցները անում են ամեն հնարավոր բան հրդեհի մարման համար։


© 2009 ARMENPRESS.am